News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ: Ներկա էին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կրթության եւ գիտության, Առողջապահության նախարարների տեղակալները եւ այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այսօր Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը գործազրկության բարձր մակարդակն է, ինչը հնարավոր է հաղթահարել միայն փաստերի վերլուծության վրա հիմնված զբաղվածության քաղաքականության եւ հստակ թիրախներով գործողությունների ծրագրի մշակման եւ հետեւողական իրականացման արդյունքում:

Նրա խոսքով կառավարության ծրագրի անկյունաքարն է աշխատանքի խրախուսումը: Միաժամանակ, վերջերս շատ են նաեւ քննարկվել գործազրկության պատճառները, այդուհանդերձ բացակայում է ոլորտի համապարփակ եւ թվային ցուցանիշներով հարուստ ուսումնասիրություն, որը նաեւ թույլ կտա ապագայում նվազեցնելու հատկապես կառուցվածքային գործազրկության մակարդակը եւ բոլորի համար ստեղծելու արժանապատիվ աշխատանքի պայմաններ:

Փոխվարչապետը հավելել է, որ հրավիրված գերատեսչություններից յուրաքանչյուրն ուղղակիորեն առնչվում է աշխատաշուկայի քաղաքականությանը, եւ այս ուղղությամբ տարբեր ծրագրեր են իրականացվում: Սակայն, քանի որ զբաղվածության քաղաքականությունը պահանջում է համակարգված միջոցառումների առկայություն, որը կբացառի կրկնությունը եւ անարդյունավետությունը, ուստի նա առաջարկել է մեկտեղել աշխատանքի խրախուսմանն ուղղված քայլերը «Աշխատիր Հայաստան» արշավի շրջանակներում:

Աշխատանքները համակարգելու համար նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական խումբ, իսկ արշավի մեկնարկը տալ մայիսին: «Աշխատիր Հայաստան» արշավը կդառնա «տանիք» կարճաժամկետ եւ  երկարաժամկետ բարեփոխումների համար՝ նախապատրաստելով քաղաքացիներին ապագայի աշխատանքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ