ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 22-ին, կազմել է 488.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.64 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 554.15 դրամ (աճել  է 1.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 636.30 դրամ (նվազել է 1.27 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.46  դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 249.98 դրամ, ոսկի՝  20,917.12 դրամ, պլատին՝ 12,978.43 դրամ: