News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի Զինված ուժերը Բրազիլիայի հետ սահմանին կրակ են բացել Գուայդոյի կողմնակիցների վրա: Բրազիլիայի հետ սահմանին ԶՈՒ-ի  եւ իրեն երկրի նախագահ հռչակած ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմնակիցների միջեւ բախումների արդյունքում զոհվել է առնվազն 2 մարդ, կա մի քանի վիրավոր, հաղորդում է BBC News-ը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ից մարդասիրական օգնության մատակարարման պատճառով փակել է Բրազիլիայի հետ սահմանը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Վենեսուելան եւ  Կոլումբիան իրար հետ կապող կամրջի երկու կողմերում ընդդիմության կողմից կազմակերպված երկու համերգներից հետո:

Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն լատինոամերիկյան երկրների մի քանի ղեկավարների հետ այցելել էր Կոլումբիայի կողմում անցկացվող համերգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ