News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ն. Զեյնալյանը հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաեւ առանձնատուն: Հայտարարագրել է նաեւ «MERCEDES– BENZ GL450 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնատար անձի արժեթղթերը եւ այլ ներդրումները ենթաբաժնում նշված է պարտատոմսերի մասին, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8150000 ՀՀ դրամ եւ 36800 ԱՄՆ դոլար:

Նույն ժամանակահատվածում նրա դրամական միջոցները կազմել են 3 500 000 ՀՀ դրամ եւ 10 000 ԱՄՆ դոլար:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 414 000 ՀՀ դրամ: Նշված թվից 67 000 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 347 000 ՀՀ դրամը շահաբաժին է:

Արտարժույթով ստացած եկամուտը կազմել է 3105 ԱՄՆ դոլար, որը եւս շահաբաժին է: Նարեկ Զեյնալ յանը մանակբույժ է, բժիշկ–էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու: Նա Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ