Գվատեմալայի դատախազությունը գործ է բացել երկրի ներկայիս նախագահ Ջիմի Մորալեսի կնոջ՝ Պատրիսիա Մարոկին դե Մորալեսի՝ կոռուպցիային հնարավոր ներգրավման հետաքննության կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Prensa Libre պորտալին, որը մեջբերել է գլխավոր դատախազ Մարիա Կոնսուելո Պորրասի հայտարարությունը:
«Դատախազությունում կոռուպցիայի դեմ հետաքննություն է սկսվել: Մենք արդեն ունենք այդ հետաքննությունը ( Մորալեսի կնոջ դեմ)», - մեջբերում է գլխավոր դատախազի հայտարարությունը:
Publinews պորտալի տվյալներով՝ խոսքը 2015 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ ամուսինների կողմից չորս բանկային կտրոնների միջոցով 250 հազար կեթսալ ստանալու մասին է (մոտ 32.2 հազար դոլար): Մարդը, ով իբրեւ թե վճարել է այդ գումարը, ոմն Օտմար Սանչեսը՝ նախագահի ընկերը, այժմ Կենտրոնական ամերիկյան խորհրդարանում պաշտոն է զբաղեցնում:
Ընդ որում Մորալեսները այդ միջոցների ստացման մասին չեն հայտնել գերագույն ընտրական դատարաին, ինչը խախտում է համարվում: