Ամերիկյան Twitter ընկերության եւ նույնանուն սոցցանցի հիմնադիրներից Էվան Ուիլյամսը հեռանում է տնօրենների խորհրդից, հաղորդում է «Ինտերֆասքը»՝ վկայակոչելով Ուիլյամսի էջի հայտարարությունը:
«Իմ բախտը շատ է բերել 12 տարի շարունակ աշխատել տնօրենների խորհրդում: Շատ հետաքրքիր էր, ճանաչողական, իսկ ժամանակ առ ժամանակ՝ լարված», - գրել է Ուիլյամսը:
Նա հավելել է, որ հեռանում է «այլ գործերի վրա կենտրոնանալու համար»:
Twitter սոցցանցը, որը ստեղծվել է միկրոբլոգինգի համար հայտնվեց 2006 թվականին: