News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքում է, որ ինքը «Լիդիան Արմենիա»-ին մեղադրել է նախորդ իշխանությանը կաշառք տալու մեջ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը նշեց, որ ինքն ի նկատի  է ունեցել հանքարդյունաբերողներին եւ չի տվել ընկերության անվանում, ցավում է, որ ընկերությունը այդ հայտարարությունն իրեն է վերագրել։

«»Լիդիան Արմենիան», որ սկսեց շահագործել հանքը կոչվում էր «Գեոթիմ» ընկերություն։ «Գեոթիմը» եւ հետեագայում «Լիդիան Արմենիան» 4 լիցենզիա է ստացել եւ այդ լիցենզիա տրամադրող նախարարներն են եղել՝ Արամ Հարությունյանը, Վարդան Այվազյանը, հաջորդ լիցենզիան ստորագրել է Արմեն Մովսիսյանը եւ վերջինը Երվանդ Զախարյանը։ Քնարկման ժամանակ երբ որ ես նշեցի, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր բոլոր այս ծրագրերում եւ այդ մասին հայտարարեց նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանը, ով լինելով հանքաարդյունաբերող բոլոր իր թույլտվությունները կաշառքով է ստացել։  Երբ ես ասացի, որ «Լիդիան Արմենիան» չպետք է շարունակի շահագործել Ամուլսարը, բնականաբար իրենց մոտ դա հակադարձ ռեակցիա առաջացրեց։ Իրենք մեջբերում են արել իմ խոսքերից մի հատված, որտեղ գրված է, որ իրենցից կաշառք է վերցրել նախորդ իշխանությունները։ Հիմա եթե իրենցից-ի տակ  իրենք հասկանում են կոնկրետ «Լիդիան Արմենիային», ուրեմն իրենք իրենց կասկածում են նման գործարքի մեջ, որովհետեւ իրենցից չի նշանակում  «Լիդիան Արմենիա»։ Դա եղել է քաղաքացու հարցի պատասխանը, թե ինչու են նման ընկերությունները Կառավարության կողմից լիցենզիա ստանում ես պատասխանեցի, որ  իրենցից՝ այսինքն հանքարդյունաբերողներից կաշառք են վերցնում եւ թույլ են տալիս եւ ես վստահ եմ դրանում, քանի որ ,մենք արդեն նախադեպ ունենք»,- ասաց պատգամավորը։

Բագրատյանը հավելեց, որ ընկերության ներկայացրած հայցն այդքան էլ հստակ չէ, պետք է հասկանալ  ընկերությունը պաշտպանելու է Կառավարությանը, որ Կառավարությունը  կաշառք չի ստացել, թե ընկերությունը համարում է, որ խոսքը վերաբերում է իրեն, քանի որ ինքը  նկատի է ունեցել հանքարդյունաբերողներին։

Պատգամավորը համարում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն է իրեն զրպարտում։

«Ես համարում եմ, որ «Լիդիան Արմենիան» զրպարտում է  ինձ, որովհետեւ իրեն չուղղված խոսքերը վերագրել է իրեն, քանի որ եթե ես ցանկանայկի ասել, որ «Լիդիան Արմենիան» կաշառք է տվել, ուղիղ կասեի, որ «Լիդիան Արմենիան» կաշառք է տվել նախորդ Կառավարությանը»,- ասաց Սերգեյ Բագրատյանը՝  հավելելով, որ այս պայմաներում չի կարելի շահագործել Ամուլսարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ