News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռեժիսոր Գեորգի Դանելիան, որը տեղափոխվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկը, արհեստական կոմայի մեջ է, ՏԱՍՍ-ին հաղորդել է նրա կինը՝ Գալինա Յուրկովա-Դանելիան:

Վերջինիս խոսքերով՝ ներկայումս բժիշկները հետազոտում են նրա վիճակը:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ ռեժիսորը հիվանդանոց է տեղափոխվել շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Գեորգի Դանելիայի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Ռեժիսորի վիճակը կայուն ծանր է:

Գեորգի Դանելիան խորհրդային եւ ռուսական կինոռեժիսոր է եւ սցենարիստ: Նրա առավել հայտնի գործերն են «Ես քայլում եմ Մոսկվայով», «Հաջողության ջենթլմենները», «Մի վշտանա», «Աֆոնյա», «Միմինո» եւ «Քին-ձա-ձա» ֆիլմերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ