News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինային հոսպիտալացրել են սրտի սուր կաթվածով, հայտնում է «Հինգերորդ ալիքը»: 

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Ֆեդոսեեւա-Շուկշինան կիրակի երեկոյան տկարություն եւ կրծքավանդակում ցավ է զգացել, որից հետո շտապ տեղափոխվել է բուժհաստատություն:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դերասանուհին վերակենդանացման բաժանմունքում է:

Խորհրդային եւ ռուս դերասանունի Ֆեդոսեեւա-Շուկշինան 1984 թվականին արժանացել է խորհրդային Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1998 թվականին՝ պարգեւատրվել է «Հայրենիքին ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով, իսկ 2009-ին՝ «Հանրությանը մատուցած վաստակի համար» մեդալով:

Ֆեդոսեեւա-Շուկշինայի կարիերան սկսվել է 1955 թվականին, նրա առաջին դերն էր ռեժիսոր Անատոլի Գրանիկի «Մաքսիմ Պերեպելիցա» ֆիլմում լաբորանտի դերը: Նա իր առաջին գլխավոր դերը խաղացել է  «Տարեկիցները» (1959) ֆիլմում:

Անցյալ տարվա նոյեմբերին դերասանուհին ամուսնացել էր երաժիշտ եւ պրոդյուսեր Բարի Ալիբասովի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ