News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Համբերության բաժակը լցվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Սասնա Ծուռ ապստամբներ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը հեղափոխությունից տասը ամիս անց դեռեւս բանտում են:

Նրանք հեղափոխության նախակարապետներն են, իրենց կյանքը զոհասեղանին են դրել, ապստամբել են պետությունը զավթած ազգադավ ու ցեղասպան ռեժիմի դեմ, մինչդեռ նրանց շարունակում են դատել այդ նույն ռեժիմի օրենքներով, նրա դատախազների ու քննիչների սարքած մեղադրանքով եւ նրա դատարանում:

Առնվազն տարակուսելի է, որ հեղափոխությամբ պետության ղեկը ստանձնած իշխանությունը, որ իրավմամբ շահագրգիռ է «Մարտի 1»-ի մեղավորներին բացահայտելու գործում, իր բոլոր քայլերով, այդ թվում՝ ծուղակ հիշեցնող անհեթեթ համաներման ակտով, համառորեն մերժում է «Մարտի 1» արած ռեժիմի դեմ ապստամբության իրավունքը, իսկ ապստամբներին հանձնում է նրա ծառաների դատաստանին:

Առնվազն հնարավոր էր, թեկուզ միայն «Մարտի 1»-ի գործի քննության աղաղակող կեղծիքները հաշվի առնելով, չվստահել «Սասնա Ծռերի» գործի քննությանը, ապստամբներին ազատ արձակել եւ զուգահեռաբար քննել ինչպես այդ գործը, այնպես էլ դրա քննության ընթացքում կատարված կեղծիքների գործը:

Լռելու եւ ապստամբերի նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետեւելու ժամանակը սպառվել է:

Համբերության բաժակը լցվել է եւ, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորը պետք է ճաղերի հետևում լինեին, ոչ թե ազատ ման գային. սպանված ոստիկանի այրին՝ Պավլիկ Մանուկյանին
Արդեն մեկ տարուց ավելի է ասում եմ, որ Արմեն Բիլյանը անհարկի գտնվում է կալանքի տակ...
Շատ վատ է, որ երկրով մեկ տարածում են, թե Նիկոլ Փաշինյանը մեզ ազատեց. Պավլիկ Մանուկյանը ցուցմունք տվեց
Նշենք, որ այսօր դատարանում ցուցմունք են տալիս գործով ամբաստանյալները...
Ասացին՝ հանուն հեղափոխության պիտի տամ թե՛ մեքենաս, թե՛ կյանքս, եթե ոչ՝ կոչնչացնեն ընտանիքս. «Սասնա ծռերի» գործով վկա
Խաչատուր Գիչյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին իր «Կռազ» մակնիշի մեքենան տրամադրելու համար...
Եթե իշխանությունները շարունակեն նախկինների սրիկա վարվելակերպը, էլի ես մնում եմ նույն ապստամբը. Պավլիկ Մանուկյան
Դուք պարզ տեսնում եք, որ Արմեն Բիլյանը այդ պատահական կրակոցի հեղինակը չէ…
«27 օր էնտեղ քեֆ եք արել, ինչու՞ չեք հիշում». սպանված ոստիկանի այրին՝ «Սասնա ծուռ» Արմեն Լամբարյանին
«Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց Արմեն Լամբարյանը...
Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը...
Ամենաշատ