News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պնդում է, որ 2006թ.–ին իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից։ Այս փաստն, ըստ Բաբայանի՝ վերջերս պարզել են իր փաստաբանները։

NEWS.am–ի հետ զրույցում Բաբայանն ասաց, որ դիմել է Արցախի ոստիկանություն՝ պարզելու, թե ի՞նչ հիմքով են իրեն զրկել քաղաքացիությունից։

«Ես Ստեփանակերտում ունեմ սեփականության գրանցում, այնուհետեւ գրանցումից դուրս եմ եկել՝ Երեւանում գրանցվել, սակայն գրանցումը որեւէ կապ չունի քաղաքացիության հետ։ Ղարաբաղի Սահմանադրության մեջ էլ գրված, որ իրավունք չունեն անձին զրկել քաղաքացիությունից, անգամ տվյալ անձի դիմումի հիման վրա։ Հիմա դիմել ենք ոստիկանություն՝  թող պատասխանեն, եթե չեն զրկել՝ շատ ավելի լավ, եթե պարզվի իսկապես զրկել են՝ կդիմենք դատարան»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը փետրվարի սկզբին բարձրաձայնել էր 2020-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Ավելի ուշ հանդես էր եկել Արցախում Սահմանադրական փոփոխություններ  իրականացնելու համար ստորագրահավաք սկսելու նախաձեռնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ