News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական բանտերում հետհեղափոխական շրջանում կալանվածների թիվը կազմել է 2266 մարդ, ինչը զգալիորեն քիչ է, քան հետհեղափոխական Վրաստանում։ Այս մասին փետրվարի 25-ին մամուլի ասուլիսում, ամփոփելով Թբիլիսիում Վրաստանի արդարադատության համակարգի բարեփոխումներին նվիրված՝ փետրվարի 15-17-ին անցկացված սեմինարի արդյունքները, ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Ղազարյանի կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել հստակ մեխանիզմներ Հայաստանում բանտարկյալների աշխատանքով զբաղվածության հարցը լուծելու համար։

«Այս պահին աշխատանքի տեղավորման հարցը Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում արդեն լուծված է, եւ ես կցանկանայի դա փոխ առնել նրանցից»,- ասել է պատգամավորը։

Նա նշել է, որ սեմինարի ժամանակ շոշափվել է ներման ինստիտուտի թեման։ Ղազարյանը նաեւ տեղեկացրել է, որ վրացի փորձագետները խորհուրդ են տվել փոխ առնել իրենց մոդելը եւ չթողնել ներման ինստիտուտը գործադիր իշխանությանը՝ այն հանձնելով նախագահին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ