News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի՝ 20-ամյա բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը, ով Արագածոտնի մարզի բնակիչ է՝ ծնված 1995 թվականին, և աշխատում է տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, 2018թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, նկատել է սուպերմարկետից դուրս եկող 20-ամյա աղջկան և վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ հետապնդել է նրան:

Իր մտադրությունն իրագործելու նպատակով ժամը 00:05-ի սահմաններում շենքերից մեկի մուտքում թիկունքից մոտեցել է աղջկան, ձեռքով փակել վերջինիս բերանը՝ այդ կերպ նրան թույլ չտալով օգնություն կանչել: Աղջիկը, հավասարակշռությունը կորցնելով, վայր է ընկել, իսկ երիտասարդը, նրա կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ, սակայն լսելով բնակարաններից մեկի դռան բացվելու ձայնը՝ դիմել է փախուստի:

Մինչդատական վարույթում ստացվել են սուպերմարկետի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է 24-ամյա երիտասարդը հետապնդում 20-ամյա աղջկան:

Նախաքննության ընթացքում կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, որի ժամանակ աղջիկը ճանաչել է երիտասարդին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ