News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի առաջ Անդրանիկ Ադիլխանյանը Գեղանիստ գյուղից բենզինը լցրել է վրան և փորձել է ինքնահրկիզվել։ Ոստիկանները կանխել են փորձը եւ բերման ենթարկել նրան։ Անդրանիկը եկել էր ընտանիքի հետ։ Նրանք բողոքում էին, որ գյուղապետը խլել է իրենց հողը, իսկ իրենց ձայնը տեղ չի հասնում։

Ժիրայր Սեֆիլյանի համբերության բաժակը լցվել է։ Նա այսօր հայտարարել է, որ լռելու եւ ապստամբերի դատաստանին համբերատար հետեւելու ժամանակը սպառվել է, «եւ եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»։

«Սա աբսուրդ է»․ արձագանքել է Շարմազանովը։ «Այո՛, համբերության բաժակը լցվել է, եւ սեփական պետության դեմ զինված հարձակում իրականացրած ահաբեկչական ակտի մասնակիցները պետք է ստանան օրենքով սահմանված իրենց պատիժը, այլ ոչ թե պահանջներ ներկայացնեն»: Գրել է նա՝ հետգրությամբ․ «Մտածե՛ք,պարոնայք: Հետո չասեք՝ չեմ զգուշացրել»:

«Ժպիտի քաղաք» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը վարչապետ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է նվիրատուների ցանկը՝ բավականին ուշագրավ անուններով։ Պարզվում է վարչապետի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին նվիրատվություն են արել Մայր Աթոռը՝ մոտ 48 միլիոն, Սամվել Ալեքսանյանի ընտանիքը՝ 10 միլիոն, նրան պատկանող «Նատալի ֆարմը» եւ «Ալեքս տեքստիլը»՝ 5 միլիոն, Գագիկ Ծառուկյանի կինը՝ 5 միլիոն եւ այլ հայտնի անուններ։

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում երեկ երեկոյան սպանվել է  Կարեն Խնուսյանը՝ 29 տարեկան։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նա հանցավոր աշխարհում հայտնի էր որպես «Հունաստանի Կարեն» եւ հետախուզվում էր Ինտերպոլի կողմից։ Սալոնիկի դատարանը 2015-ին Կարենին դատապարտել էր 57 տարի և 6 ամիս ազատազրկման՝  առևանգման, սպանության, ապօրինի զենք կրելու և կողոպուտ կատարելու համար։ Մեկ տարի անց՝ 2016-ի ապրիլին,  6 օրով արձակուրդ է ստացել եւ չի վերադարձել  քրեակատարողական հիմնարկ։ Այնուհետեւ հաջողացրել է գալ Հայաստան, որտեղ նրան երկու անգամ բերման են ենթարկել։ Կարենի դին երեկ հայտնաբերվել է դաշտում՝ հրազենային վնասվածքներով։

Քննչականն ավարտել է 20-ամյա աղջկա բռնաբարության գործի նախաքննությունը։ Ըստ նյութերի՝ տաքսու 24-ամյա վարորդը դեկտեմբերի 10-ի կեսգիշերին տեսել է սուպերմարկետից դուրս եկող 20-ամյա աղջկա, հետապնդել է նրան, շենքերից մեկի մուտքում թիկունքից մոտեցել է, ձեռքով փակել բերանը՝ թույլ չտալով օգնություն կանչել: Աղջիկը, հավասարակշռությունը կորցնելով, վայր է ընկել, իսկ երիտասարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, սակայն լսելով բնակարաններից մեկի դռան բացվելու ձայնը՝ դիմել է փախուստի: Տաքսու վարորդը կալանավորվել է։

Երեւանում էին ֆրանսիական «Տաքսի» ֆիլմի հայտնի դերասան Սամի Նասերին եւ նրա եղբայրը՝ նույնքան հայտնի Բիբի Նասերին, որոնք եկել էին մասնակցելու MIX FIGHT 40 մրցաշարին։ Օրվա կադրը նրանց հանդիպումն էր Գագիկ Ծառուկյանի հետ․ Ծառուկյանը գետնից պոկում է Բիբի Նասերիին, եւ այդ պինդ գրկախառնությունից հետո դերասանը հեռանում է մեջքի ցավով։

Դոլարի վերելքը շարունակվում է, փոխարժեքն այսօր կազմել է 488 դրամ: Եվրոն 554 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 639, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 49  դրամ:

Փետրվարի 26-ի երեկոյան սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյուն, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև, հովտային շրջաններում՝ անձրև: Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը և 28-ին կնվազի 4-5 աստիճանով:

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ