News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանում փետրվարի 22-24 անցկացվեց “Startup Boost Weekend Vol4” միջոցառումը, որը միավորել էր 120 ուսանողների 5 երկրներից։

Միջոցառման բացմանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը (Stanislav Toshkov), ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի տեխնիկական խորհրդատու Փիր Պրիվիխը (Peer Priewich), հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։

Ուսանողները ներկայացնում էին 15 ուսումնական կենտրոններ՝ հայաստանյան համալսարանները, ինչպես նաեւ EM Normandie (Բիզնես դպրոց Ֆրանսիայում), UWC India, SciencesPo (հումանիտար գիտությունների համալսարան Ֆրանսիայում)։

“Startup Boost Weekend Vol4”-ը 54-ժամյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում: Միջոցառման երեք օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն ունցան աշխատել միասին, կազմավորել թիմեր, գեներացնել գաղափարներ եւ փորձեցին իրականացնել դրանք՝  Startup մշակույթին ինտեգրվելու միջոցով:  Մասնակիցները հնարավորություն ստացան հանդիպելու եւ աշխատելու փորձառու մենթորների, ձեռներեցների եւ ներդրողների հետ, լսելի դարձնելու իրենց գաղափարները՝ դրանք ներկայացնելով փորձառու ժյուրիին:

Երեք օրերի ընթացքում ձեւավորվեցին 14 թիմեր, որոնք երրորդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերն էին՝

• ARD Music – երաժշտություն գեներացնող հարթակ, որն օգնում է երիտասարդ վիդեո բլոգերներին եւ գեյմերներին գեներացնել իրենց անհատականությունը բնորոշող երաժշտություն։

• Hush – անոնիմ գնումների եւ առաքման համակարգ խիստ անձնական իրերի համար, որը օգտագործում է սմարթ կոնտրակներ եւ գոյություն ունեցող համակարգեր։

• Yuu – Vityuu-ն վիրտուալ իրականության հավելված է, որը օգնում է ֆոբիա ունեցող մարդկանց հաղթահարել իրենց հոգեբանական խնդիրները խաղերի եւ թերապիայի միջոցով։

«Ռոստելեկոմ» Հայաստանի կողմից «Startup Boost Weekend Vol4»-ի մրցանակներ ստացան 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ համապատասխանաբար 500, 350 եւ 200 եվրոյին համարժեք գումարի չափով։ Բացի այդ մի շարք ստարտափների տրամադրվեցին ՏՀՏ ոլորտին եւ  իրենց իսկ զարգացմանը նպաստող գրքեր։

Սահմանված էին նաեւ այլ մրցանակներ՝

BlockTeck Armenia Incubator-ը ընդունեց ինկուբացիոն ծրագրին մասնակցելու Hush թիմին։

ANEL-ի կողմից ընտրվեց PubMe (Բջջային հավելված, որը թույլ է տալիս ստուգել փաբերի ծանրաբեռնվածության աստիճանը, գտնել միջոցառումներ մոտակայքում եւ անակնկալներ պատրաստել ընկերների համար փաբերում) թիմը մասնակցելու INNOCENS ծրագրի վերջնական փիչինգի մրցույթին, որի արդյունքում թիմը կարող է ստանալ հնարավորություն մեկնել Իսպանիա՝ ERASMUS+ ծրագրի շրջանակներում հաջորդ փուլին մասնակցելու նպատակով։

10Web.io-ի կողմից լավագույն 3 թիմերը ստացավ իրենց ծառայություններից օգտվելու մեկ տարվա բաժանորդագրություն։

Hero House-ը տրամադրեց Hush թիմին մեկ ամիս Hero House-ի գրադարանից օգտվելու հնարավորություն՝ որպես  առցանց մրցույթի հաղթող։

PCAT կողմից լավագույն 3 թիմերին տրամադրվեց անվճար հաշվապահական եւ հարկային հաշվառման վարման ծառայություն մինչեւ առաջին գործարքի իրականացնումը։

Մասնակիցներից մի քանիսը ակտիվ մասնակցության համար ստացան գրքեր՝ որպես հատուկ մրցանակ մրցանակ EU-SMEDA ծրագրի կողմից։

Մենթորներ

Թիմերին մենթորության համար միջոցառմանը մասնակցել են Վազգեն Հակոբջանյանը  (SmartGateVC), Աշոտ Արզումանյանը   (SmartGateVC), Ռուբեն Մեսչյանը (Cambridge Semantics), Արման Աթոյանը (Arloopa), Աշոտ Տոնոյանը (Service Titan), Արման Առաքելյանը (EPIC), Գրեգ Հովհաննիսյանը (BANA), Սարգիս Կարապետյանը (Embry Tech), Արմեն Ռոստամյանը (GRÜV), Արմանդ Երջանյանը (GRÜV), Արա Թարումյանը (National Instruments), Ադամ Բիթթլինգմայերը (ModelFront), Կարեն Սարկավագյանը (Jur.am), Արտավազդ Մինասյանը (2Hz), Լիան Հակոբյանը եւ Վահան Մելկոնյանը (Breedge), Ամալյա Մխիթարյանը (ANEL), Արեգ Վարդանյանը (ForgeFiction), Աշոտ  Խուդգարյանը (The99 Business Development Agency) եւ Հարություն Նահապետյանը (WiMedia), Peter Gelardi Mikkelsen (Zap.org):

Ժյուրի

Ժյուրիի կազմում էին՝ Արմին Սաիդին (Founder and CEO at WiCastr), Աստղիկ Փիլիփոսյանը (Manager Growth at 2Hz), Նարե Գեւորգյանը (Co-Founder and Chief Design Officer at Embry Tech), Ստեփան Ասլանյանը (CEO at Metrica) եւ Դիանա Հովհաննիսյանը (VP of Business Development at XCloud Networks)։

Կազմակերպիչներ

«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների եւ ձեռներեցության զարգացման հիմնադրամը՝ Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող եւ ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող   «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, ԵՊՀ Ձեռներեցության զարգացման կենտրոնի, «Բրիջ» ստարտափի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին “Startup Boost Weekend Vol4” միջոցառումը: 

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արեւելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար եւ ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը եւ աջակցել փոքր եւ  միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը եւ զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում:  Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների եւ տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է   նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների եւ օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաեւ տեղական եւ համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձեւավորման նպատակով ֆինանսական եւ տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առեւտրայնացումը, ինչպես նաեւ խրախուսել գիտահետազոտական կենտրոնների եւ ՓՄՁ-ների միջեւ համագործակցությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ