News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շփման գոտում առկա վիճակի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

Հայաստանի իշխանությունները,  ինչպես նաեւ միջազգային հանրությունը  դեռ ամառվանից նշում էին շփման գծում լարվածության նվազման մասին, իսկ  երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պետր Սվիտալսկին որպես դրականեր եւույթ նշելէ, որ «մենք ականատես ենք դարձել միջադեպերի աննախադեպ ցածր թվի»: Հավանաբար հակամարտության ողջ պատմության ընթացքում նման բան չի եղել»: Արդոք այդ դիտարկումը համապատասխանո՞ւմ է իրականությանը, եթե դիտարկենք ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը շփման գծում։

Այս ընթացքում բազմաթիվ առիթներ ունեցել եմ նշելու, որ իրավիճակի մասին գնահատական տալու համար մեծ թվով գործոններ պետք է հաշվարկել, այդ թվում՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

Միայն այս գործոնն է, որի մասով բարելավում ունենք, սակայն իրավիճակային գնահատականի մյուս բաղադրիչներով միտումները դրական չեն: Բացի նրանից, որ Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ խախտում է պայմանավորվածությունները, նկատելի է նաև, որ հակառակորդը սահմանագծի այնպիսի աշխատանքներ է իրականացնում, ինչը նրան կարող է թույլ տալ, կարճ ժամանակում սահմանագծում կտրուկ անկայունություն մտցնել:

Այլ հարց է, որ հակառակորդի շարժերը, մանյովրները օրվա բոլոր ժամերին մեր դիտարկման տիրույթում են, ինչը ռիսկերի առումով, մեր կողմից մանրամասն վերլուծության է ենթարկվում:

Միաժամանակ հասկանում եմ միջազգային կառույցներից հնչող նմանօրինակ ուղերձների տրամաբանությունը՝ խնդիր կա դաշտը հանդարտեցնել, նպաստել խաղաղ բանակցությունների վերսկսմանը, սակայն, ցավոք, դա միայն Արցախի ու Հայաստանի ցանկությամբ չէ պայմանավորված: Պետք է աշխատանք տանել Ադրբեջանի հետ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախապատրաստման մասին։ Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այդ հանդիպումից, հաշվի առնելով, Դուշանբեում, Սանիկտ– Պետերբուրգում, եւ Դավոսում կայացած հանդիպումները։

Ողջունելի է միջնորդ երկրների ջանքերը, որոնք ուղղված են բանակցությունների վերսկսմանը: Այս փուլում, երբ Ադրբեջանը գործուն ջանքեր չեն ձեռնարկում վստահության մթնոլորտի ձևավորման, բանակցությունների սեղան վերադարձի համար, այդօրինակ հանդիպումները ուղղված են լինում առաջնագծում իրավիճակի կտրուկ փոփոխություններ թույլ չտալուն:

Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններից հստակ է դառնում, որ այդ երկրը շարունակում է ինտենսիվ զինվել, արդյոք դա նպաստո՞ւմ է անհրաժեշտ դաշտի ձևավորմանը:

Ոչ միայն սպառազինությունների մեծաքանակ ներկրում, այլ նույնիսկ պատերազմի վերսկսման մասին հայտարարությունները հակասում են խաղաղ բանակցային գործընթացին:

Մեծ թվով ցուցիչներ կան, որոնք նպաստում կամ ապահովում են խնդրի խաղաղ կարգավորմանը պրոցեսը: Ադրբեջանը մի կողմից փորձում է ցույց տալ, որ ջանքեր է գործադրում առաջնագծում հրադադրի ռեժիմի պահպանման ուղղությամբ, սակայն մյուս կողմից՝ նրա քայլերը առավել հիմնավորում են այն մտահոգությունները, որ պաշտոնական Բաքուն իրականում խնդրի կարգավորման այլ տարբերակի է նախապատրաստվում:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելուէ։ Նախարարը նաեւ նշեց, որ Հայաստանը սկսել է հարձակողական զենքեր գնել։Արդոք սա հնարավո՞ր է դիտարկել որպես ռազմավարության փոփոխություն։

Դիրքային առումով, սահմանագծում տեղակայված մեր ենթակառուցվածքներն իսկզբանե կառուցվել-վերակառուցվել են ինչպես խաղաղ ժամանակներում պահպանություն իրականացնելու, այնպես էլ՝ լարված իրավիճակում կամ ռազմական գործողությունների վերսկսման  դեպքում պաշտպանության, հակահարձակման կամ հարձակվողական գործողությունների անցման համար:

Ռազմաքաղաքական իրադրությունը ցույց կտա, թե հակառակորդը որ փուլում ինչ սպառնալիք է ստեղծում մեր ժողովրդի անվտանգությանը, ըստ այդմ էլ՝ համապատասխան որոշում կընդունվի, թե այդ իրավիճակում ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկել:

Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ու պատրաստ են իրավիճակի զարգացման բոլոր սցենարներին և մեր ջանքերն ու բոլոր ռեսուրսները պետք է ներդրվեն մեր անվտանգության աստիճանի շարունակական բարձրացմանը:

Այսօր կա՞ հնարավորություն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու։

Ցավոք, դա միայն մեզանից չէ կախված, սակայն համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը տեսնում են նաև համանախագահ երկրները: Կարծում եմ՝ բոլորի համար էլ պետք է որ պարզ լինի, քանի Արցախը լիարժեքորեն չի մասնակցում գործընթացին, ապա իրավիճակային ոչ մի լուրջ շարժ դժվար է ակնկալել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ