News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Իլոն Մասկը առաջարկում է մարդկանց վաճառել Երկրի վրա իրենց տունը եւ թռչել Մարս՝ որպես առաջին բնակիչներ։ Popular Mechanics-ին տված հարցազրույցում SpaceX-ի ղեկավարը պատմել է ապագա գաղութատերերի կենցաղի մասին, ինչպես նաեւ՝ հեռավոր տիեզերքի իրացման դժվարությունների մասին։

2024թ․ SpaceX-ը պլանավորում է առաջին տիեզերագնացներին տանել Մարս։ Նրանք կթռչեն տիեզերագնացության պատմության մեջ ամենահզոր հրթիռով՝ Starship պողպատյա պատիճով։ Ընկերությունն արդեն ստեղծել է սարքի փոքր մոդելը, իսկ փետրվարի սկզբին հաջողությամբ փորձարկել է դրա Raptor շարժիչը՝ հայտնում է HighTech-ը։

Սկզբում գաղութատերերը կապրեն տիեզերանավում եւ կմասնակցեն Mars Base Alpha բազայի ստեղծմանը։ 2020-ական թվականներին SpaceX-ը, որպես փոխադրող, պարբերաբար վերաբնակեցվածներ եւ բեռներ կտեղափոխի մոլորակ։

Մինչ այդ, ինչպես ակնկալում են ընկերությունում, նախագծին կմիանան այլ ընկերություններ։ Մասկի թիմի հետ նրանք Մարսը կդարձնեն բնակության համար պիտանի վայր։

Popular Mechanics-ին տված հարցազրույցում Մասկը պատմել է, որ Կարմիր մոլորակի յուրացման առաջին քայլը կլինի թեսթային բազայի կառուցումը։ Այն պլանավորում են կառուցել Լուսնի վրա։

Հաջորդ քայլը կլինի դեպի Մարս թռիչքը,ինչը դեռեւս Մասկին էլ է դժվար խնդիր թվում։ «Եթե դուք հասնեք այնտեղ եւ ողջ մնաք, ապա իմացեք, որ ամենադժվարը հետեւում է»,- ասել է նա։

Մասկն ասել է, թե սկզբում պետք է Մարսի վրա արեւային էներգիայի ստացման համակարգեր դնել, այնուհետեւ զբաղվել այնպիսի բույսերի աճեցմամբ, որոնք հողի եւ արեւի լույսի կարիք չունեն։

Մարսի վրա զբոսանքների համար հասարակական տարածություն ստեղծելու համար գործարարն առաջարկում է ապակե գմբեթի տակ այգի ստեղծել, որտեղ կարելի է առանց սկաֆանդրների քայլել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ