News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երեկ գիշեր մամուլը գրեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայութայն 4 աշխատակցի՝ այդ թվում երկու պետերի՝ Ադյան եղբայրներին։ Այսօր լուրը մասամբ հերքվեց։ ՊՎԾ-ն գրառում արեց՝ «մամուլում տարածված տեղեկատվությունը խեղաթյուրված է, ձերբակալվել է երկու աշխատակից», բայց չբացահայտեց, թե ովքեր են: Ադյան եղբայրներից Դավիթը եկավ ԵՊՀ-ի բակ՝ իր ներկայությամբ ցույց տալու, որ ձերբակալված չէ։ Իսկ եղբոր՝ Սամվել Ադյանի մասին տեղեկություն չհայտնեց՝ ըստ էության չհերքելով նաեւ նրա ձերբակալության լուրը։ 

Դարձյալ ըստ մամուլի՝ այս ձերբակալությունների պատճառը տենդերների ընթացքում թույլ տրված ապօրինի միջամտություն էր․ Հեմոդիալիզի պարագաների մրցույթում հաղթել է «Զորաշեն» ընկերությունը, որը կահույք է մատակարարում եւ դալաններ է նկարազարդում։ Իսկ այս ընկերության հիմնադիրների հետ մտերիմ են Ադյան եղբայրները։ ԱԱԾ-ն այժմ ստուգում է նրանց կապերը․ հայտնեց հրապարակախոս Նարեկ Մալյանը։

Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նա կասկածվում է հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր յուրացումների և վատնումների համար, որ կատարել է 2015-ից 18 թվականներին, երբ քաղաքապետ էր։

ԵՊՀ բակում հանրահավաք էր՝ «Ես համալսարանական եմ» կարգախոսով․ նրանք բողոքում էին բուհի դեմ սկսված ճնշումներից։ Ռեկտորի պաշտոնանկության հարցով հոգաբարձուների խորհուրդը նիստ է հրավիրել, երբ մեկ ամիս առաջ նույն ռեկտորի աշխատանքը գնահատել էր դրական․ «Սա իրավական մշակույթի վակուում է»,- հայտարարեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հողեր չունենք տալու» կարգախոսով էլ հավաքվել էին Ազատության հրապարակում։ Նպատակը, ըստ նախաձեռնողների, ուղերձն է աշխարհին, որ հայ ժողովուրդը թույլ չի տա Արցախից որեւէ հող հանձնել։ Հանրահավաքը սկսվել է երթով Ծիծեռնակաբերդից, ավարտվել Եռաբլուրում:

Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ Բուզանդի 1/3 շենքում գործող լրատվամիջոցները՝ «Հրապարակը», «Հայելին», «Ա1պլյուսը»․ պետք է լքեն տարածքը հինգ օրում։ Նրանց այդ տարածքները տրվել էր անհատույց։ «Հրապարակի» գլխավոր խմբագրի կարծիքով՝ այս որոշումը մեկնաբանեց իշխանության վերաբերմունքով, քանի որ իրենք իշխանության կողմից չսիրված լրատվամիջոցների թվին են պատկանում։

Ստամբուլում, ըստ մամուլի, հայերը թուրք գործարար են սպանել։ 58-ամյա գործարար Սեդաթ Յոնգելի տանը մաքրություն անող հայաստանցի  46-ամյա Ստելլան որդու՝ Վառլամի հետ միասին կազմակերպել են գործարարի սպանությունը։ Այնուհետ մայր ու որդի գողացել են 10 հազար դոլար, գնացել Յոնգելի աշխատավայր եւ այնտեղից էլ գողացել մոտ 200 հազար լիրայի ոսկեղեն ու Վրաստանով մեկնել Հայաստան։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել եւ ձերբակալել սպանությանը աջակցած 2 այլ հայաստանցիներ Նարեկ Ա.-ին եւ Արմեն Ա.-ին։

Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել, փոխարժեքն, այսօր, կազմել է 488 դրամ: Եվրոն 555 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 644, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 45 դրամ։

Հայաստանի մարզերի մեծ մասում փետրվարի 27-ին սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում` ձյուն, հովիտներում` թաց ձյուն եւ անձրեւ: Երեւանում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ թաց ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3 վաղը ցերեկը՝ +5+7։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ