News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռեժիսոր Գեորգի Դանելիան իրեն ավելի լավ է զգում, բժիշկները հանել են նրան արհեստական կոմայից եւ անում են հնարավոր ամեն բան նրա վիճակը լավացնելու համար՝ ՌԻԱ Նովոստիին պատմել է ռեժիսորի կինը՝ Գալինա Յուրկովա-Դանելիան։

Դանելիան հոսպիտալացվել էր շաբաթ օրը, նրան թոքերի բորբոքումով տեղավորել էին վերակենդանացման բաժնում, նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր։ Շնչառության կայունացման համար բժիշկները հատուկ արհեստական կոմայի մեջ էին գցել ռեժիսորին։

«Նրան հանել են կոմայից, նա արդեն ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ լավ է։ Ընդհանրապես, բժիշկները ջանքեր են գործադրում նրան լիովին վերականգնելու համար, չգիտեմ, թե դրանից ինչ կստացվի, բայց նրանք շատ են ձգտում։ Այնպես որ, այժմ նա իրեն բավական լավ է զգում»,- ասել է կինը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ