News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ ԱՄՆ-ը կփոխի իր մոտեցումը Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգեր գնելու հարցին՝ հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Անկարային զգուշացրել են, որ ռուսական համակարգերը չեն կարող ներառվել ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային համակարգում, եւ որ С-400-ների գնումը սպառնալիքի տակ կդնի Թուրքիայի կողմից Lockheed Martin Corp F-35 կործանիչների գնումը եւ գուցե նույնիսկ հանգեցնի ԱՄՆ պատժամիջոցների սահմանմանը։

«Համապատասխան հաստատությունները անհրաժեշտ բանակցություններ են անցկացնում։ Նրանք կշարունակեն դա անել։ Նրանք նաեւ կխոսեն Կոնգրեսի հետ։ Ես հուսով եմ, որ այդ ոչ ճիշտ մոտեցումը (ԱՄՆ-ի) կփոխվի»,- ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ