News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկն է, եւ բնականաբար, մենք հետեւում ենք  Իրանի շուրջ բոլոր իրադարձություններին։ Այս մասին ԻՐՆԱ տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանի կառավարության դիրքորոշումը Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների հարցում։

Փաշինյանի խոսքով՝ 2015 թվականին Հայաստանն առաջին երկրներից էր, որը ողջունեց Իրանի միջուկային ծրագրի ընդունումը, քանի որ Հայաստանը ղեկավարվում էր այն տեսլականով, թե ինչ հնարավորություններ կբացվեն տարածաշրջանային կայունության եւ տարածաշրջանային համագործակցության առումով։

«Բնական է, որ Իրանի շուրջ վերջին իրադարձությունները հուզում են նաեւ մեզ։ Այս պայմաններում Հայաստանը շարունակում է աշխատել համակարգված, վարել բաց երկխոսություն թե՛ իրանական կողմի, թե՛ գործընթացում ներգրավված բոլոր մյուս կողմերի հետ։ Մենք հստակ պատկերացնում ենք մեզ հուզող խնդիրները, մեր մտահոգությունը եւ մեր դիրքորոշումը։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի կառուցողական մոտեցումը կարող է դառնալ դրական գործոն ծագած խնդիրների լուծումները որոնելիս»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Ամենաշատ