News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ-իրանական հարաբերությունները հարուստ եւ համապարփակ օրակարգ ունեն, եւ իմ այցի նպատակը այն զարգացնելն է: ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում  այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է Թեհրան կատարած այցի օրակարգի ամենակարեւոր հարցը:

«Այս այցը կարելի է մեր երկրների միջեւ պարբերական երկխոսության եւս մեկ փուլ համարել: Կքննարկենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Ինչ վերաբերում է օրակարգի կարեւոր հարցերին, ապա պետք է նշել, որ մեր հարաբերություններում հայտնվել է նոր բաղադրիչ: Խոսքը ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագրի մասին է, որը առեւտրային եւ ներդրումային ոլորտներում անդամ երկրների համար նոր հեռանկարներ կբացի: Ինչպես գիտեք, համաձայնագիրը վավերացման փուլում է: Հուսով եմ, որ մոտ ապագայում իրավական գործընթացը կավարտվի, եւ գործնական արդյունքներին երկար չենք սպասի», - ասել է վարչապետը:

Ինչ վերաբերում է փաստաթղթերին,  որոնք պետք է ստորագրվեն, ըստ Փաշինյանի, կողմերը ներկայումս աշխատում են մի շարք փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ՝  առաջիկա այցի ընթացքում դրանք ստորագրելու համար.

 «Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ այսօր հայ-իրանական բազմապլանային հարաբերությունները կարգավորվում են ավելի քան 180 ստորագրված փաստաթղթերով: Այսինքն, արդեն գոյություն ունի հարուստ պայմանագրային, իրավական հիմք համագործակցության զարգացման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ