News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Փետրվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության եւ ոստիկանության պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետի առաջին տեղակալը կարեւորեց երկու պետությունների միջեւ ամուր բարեկամական հարաբերությունները: Դրա շնորհիվ է նաեւ, որ սերտ համագործակցություն կա Հայաստանի եւ Իրանի իրավապահների միջեւ:

ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ ամփոփեց Հայաստան կատարած երկօրյա աշխատանքային այցը:

ՀՀ ոստիկանության շտաբի, ճանապարհային ոստիկանության, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար կազմերի հետ արդյունավետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր եւ ուրվագծվել համագործակցության նոր ուղղություններ:

Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ու ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին ստորագրեցին Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ անվտանգության համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ