News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Հայաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ տարածաշրջանում ստեղծված իրողությունների հաշվառմամբ եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա։ Այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ հանդես գալով ռուս սենատորների առջեւ։

Իր ելույթում Միրզոյանը մասնավորապես նշել է. «Վերոնշյալ մարդասիրական բաղադրիչը էլ ավելի հրատապ է դառնում մանավանդ այն օրերին, երբ ողջ աշխարհի հայերը հիշում են սումգաիթյան չարաբաստիկ ջարդի զոհերին, որը տեղի ունեցավ ավելի քան երեսուն տարի առաջ եւ դարձավ հայերի դեմ ուղղված ջարդերի մեկնակետը՝ սկիզբ դնելով լայնածավալ էթնիկ զտումների քաղաքականությանը։ Դա հանգեցրեց Բաքվից, Սումգաիթից, Կիրովաբադից եւ այլ քաղաքներից հայ բնակչության հեռանալուն։

Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրողությունները, եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը միակ ձեւաչափն է, որ միջազգային հանրույթի լեգիտիմ մանդատն ունի։ Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր։

Թանկագին գործընկերներ,  ստիպված եմ ցավով փաստել, որ, չնայած մեր երկրների միջեւ դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակին, ինչպես նաեւ ռուսական կողմի հետեւողական ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը, մեր որոշ ռուս գործընկերներ տառացիորեն երեկ դարձել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի մասնակիցներ, որն անցկացվել է Բաքվում եւ ուղղված էր տարածաշրջանում կայուն խաղաղության եւ կայունության խափանմանը։ Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում այդ միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական ծրագրերի իրականացման շուրջ
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր․․․
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է Հայաստանի ներդրումը Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում
«Դա ահռելի աշխատանք է, որը չի կարող չնկատվել, եւ, անկասկած, իր ներդրումն ունի այդ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործում»...
Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան. Նա կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգեւատրման…
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ-ի Մոսկվա կատարած այցի արդյունքները
Մոսկվայում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը...
Համագործակցության նոր ձեւաչափ․ ՀՀ եւ ՌԴ օմբուդսմանները քաղաքացիների ընդունելություն են իրականացնում
Պաշտոնական հաղորդագրությունը՝ առաջիկայում...
ՄԻՊ-ն իր ռուս գործընկերոջ հետ քննարկում է ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներին հուզող հարցերը
Այս քննարկումն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ