News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը դարձյալ դռնփակ ռեժիմով քննելու որոշում կայացվեց, այս անգամ մինչեւ դատաքննության ավարտ: Նման որոշում այսօր՝ փետրվարի 27–ին կայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն՝  դատարանում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո:

Դատական կարգադիչների ծառայության ստորաբաժանման պետը դատարանին զեկուցագիր էր ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ նախագահող դատավոր կողից ընդմիջում հայտարարելուց հետո մինչեւ այս պահը դահլիճում գտնվող անձինք չենք ենթակվում չաղմկելու եւ նիստի կարգը չխանգարելու վերաբերյալ կարգադրիչների օրիանակն պահանջներին։

Դատավորը հիշեցրեց, որ օրեր առաջ էլ էր որոշել գործը դռնփակ դատական կարգով անցկացնել, սակայն վերանայել էր որոշումը՝ պաշտպանության կողմի դիտարկումներից եւ միջնորդություններից հետո։

Դատավոր Մակյանի խոսքով, սակայն իրադարձությունները ցույց են տալիս, որ ներկաների վարքագիծը չի փոխվել։

«Դատարանը գտնում է, որ նման պայմաններում պետք է սահմանել այնպիսի ռեժիմ, որպեսզի գործի քննությունը իրականացվի համապատասխան քրեադատավարական օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ, դա դատարանի պարտկանությունն է: Ուստի դատրանը որոշում է գործի քննությունը դարձյալ իրականացել դռնփակ ռեժիմով, մինչեւ դատաքննության ավարտ, սակայն թույլատրել որպեսզի իրենց գործունեությունը շարունակեն իրականացնել լրատվամիջոցները, տեսանկարահանման, լուսանակարահանման միջոցով հեռարձակեն դատական նիստերը՝ այսպիսով բացառելով որոշ մարդկանց կողմից տարածվող այն լուրերը, թե իբր նշված գործընթացը դռնփակ ռեժիմով անցկացնելու հետ կապված իրականացվում է նրա համար, որպեսզի գործի քննությամբ օբյեկտիվ ճշմարտութունը չբացահայտվի հրապարակայնությունն ապահոված կլինի լրատվամիջոցների միջոցով: Կանխատեսելով նաեւ նրանց վարքագիծը եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դռնփակ ռեժիմով քննելու որոշումից հետո նրանք հրաժարվեցին դատական նիստերի դահլիճից հեռանալ, դատարանը գտնում է, որ նույն վարքագիծը պահպանվելու է, հետեւաբար որոշում է կայացնում հետաձգել գործի քննությունը»- ասաց Մեսրոպ Մակյանը։

Այսպիով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ այսօր Շենգավիթի նախկին ոստիկանապետի հարցաքննության ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ