News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող, Արաբկիրի նախկին ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Հրաչյա Խոստեղյանը առարկում է «Սասնա ծռեր» խմբի անդամների համաներման դեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց նա։ Նշենք, որ Խոստեղյանը ներկայումս զբաղեցնում է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։

Ոստիկանության գնդապետը պատմեց, որ 2016թ. հուլիսի 17–ի առավոտյան հերթապահ մասից իրեն տեղյակ են պահել զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին։

«Անմիջապես դուրս եմ եկել տանից և առավոտյան ժամը 6–ին Էրեբունու ոստիկանական բաժնի մոտ էի։ Ժամը 7 –ի կողմերը ոստիկանության զրահամեքենան շարժվեց դեպի ՊՊԾ գնդի տարածք և դիմացից կրակոցների ձայներ լսվեցին, արդյունքում աջ քունքային հատվածում բեկորային վնասվածք ստացա, ապա տեղափոխվեցի «Մուրացան» հիվանդանոց՝ բուժօգնության»,–պատմեց նա՝ նշելով, որ զրահամեքենայի դիմաց կանգնած խմբի անդամներից տեսել է միայն Մարտիրոս Հակոբյանին։

Տուժողը, պատասխանելով դատախազների հարցերին, հայտնեց, որ մինչև զրահամեքենայի շարժվելը, մի քանի կրակոց է արձակվել դեպի օդ, ՊՊԾ գնդից կոչեր են հնչել՝ զենքերը վայր դնելու և իրենց միանալու մասին։

Գործով պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին ի պատասխան, տուժողը նշեց, որ զրահամեքնենան անսպասելի է շարժվել ՊՊԾ գնդի տարածք։

Հարցին՝ իրեն տուժող համարու՞մ է, Խոստեղյանը պատասխանեց՝ այո։

Տուժողը նշեց, որ տեղյակ չէ, թե ով է իրեն վնասվածք պատճառել։

Հարցին՝  հանարավո՞ր է զրահամաքենայի պատճառով է իրեն այդ վնասվածքը պատճառվել, տուժողը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ բացի զրահամեքենայից, այնտեղ այլ մեքենա էլ է կանգնած եղել։

Ոստիկանության գնդապետը հայտարարեց, որ առարկում է «Սասնա ծռերի» համաներման դեմ, որևէ մեկի նկատմամբ բողոք և պահանջ չունի և չի ցանկանում հետագայում մասնակցել դատական նիստերին։

Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եւ եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ