News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց գործով տուժող, ոստիկանության Շենգավիթի բաժնի նախկին պետ Արամ Հովհաննիսյանը։ Նշենք, որ Հովհաննիսյանը ներկայումս գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում։

Տուժողը պատմեց, որ 2016թ. հուլիսի 17–ի առավոտյան ահազանգ է ստացել, որ անհայտ անձինք հարձակվել են ՊՊԾ գնդի վրա, մեծ մեքենայով կոտրել են դարպասները և կրակոցներ են արձակում։

«Արագ հասել եմ դեպքի վայր, այնտեղ ծառայություն էր իրականացնում նաև Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։  Էրեբունու ոստիկանության բաժնի մոտ էինք կանգնած, ճանապարհը փակված էր ոստիկանական մեքենաներով, որոնք պետք է կանխեին քաղաքացիների մուտքը դեպի ՊՊԾ գունդ։ Տարբեր բաժինների ղեկավարներ կային, ընթացքում դեպի մեզ քայլելով մոտեցավ խմբի անդամներից մեկը, հետագայում իմացա, որ Մարտիրոս Հակոբյանն է։ Նա մոտեցավ, կրակոցներ արձակեց մեր ուղղությամբ՝ սպառնալով զենքը ցած դնել և միանալ իրենց»,–պատմեց տուժողը։

 Ոստիկանության նախկին պաշտոնյայի խոսքով՝ երբ ՊՊԾ գնդին տարածքին է մոտեցել ոստիկանության ներքին զորքերի զրահամեքենան, գնդի տարածքից կրակոցներ են արձակվել, սակայն թե կոնկրետ ո՞վ էր կրակում՝ չի կարող ասել։

 «Գոռացի աշխատողներին՝ հետ կանգնեք ճանապարհից, այդ պահին ցավ զգացի, ձեռքս տարա՝ տեսա արնահոսում եմ»,–պատմեց տուժողը։

Նա նշեց, որ իր հետ վնասվածքներ է ստացել նաև Արաբկիրի այն ժամանակվա ոստիկանապետ Հարություն Խոստեղյանը։ Ըստ տուժողի ցուցմունքի՝ միասին տեղափոխվել են «Մուրացանի» հիվանդանոց, որտեղ ինքը վիրահատության է ենթարկվել։ Նշենք, որ Հովհաննիսյանի հարցաքննությունն ընդհատվեց՝ դահլիճում սկսված միջադեպով պայմանավորված։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ