News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆին կոչ է արել հետ կանչել հրաժարականի իր դիմումը՝ հայտնում է Tasnim-ը։ Սուլեյմանին նշել է, որ Զարիֆը վայելում է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի աջակցությունը եւ հովանավորությունը։

Սուլեյմանին, անդրադառնալով Զարիֆի հրաժարականի որոշման պատճառներին, նշել է, որ նախագահի աշխատակազմի կողմից «համակարգման որոշ թյուրիմացությունների» պատճառով Զարիֆը ներկա չի եղել Թեհրանում Իրանի եւ Սիրիայի նախագահների հանդիպմանը, ինչը առաջացրել է նրա վրդովմունքը։

«Փաստերը վկայում են այն մասին, որ Զարիֆի բացակայությունն այդ հանդիպմանը որեւէ նպատակ չի հետապնդել, եւ ես պետք է ընդգծեմ, որ նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության համար պատասխանատու ամենագլխավոր անձն է՝ որպես արտաքին գործերի նախարար»,- ընդգծել է հրամանատարը։

Հիշեցնենք, որ նախագահ Հասան Ռուհանին չի ստորագրել Զարիֆի հրաժարականի դիմումը՝ նշելով, որ դա կհակասեր երկրի շահերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ