News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը պետությանը ոչ թե 18.5 միլիոն դոլար է նվիրել, այլ 19.6։ Այս մասին Sputnik Արմենիային  հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։ Ավելին` պարզվում է` Սաշիկ Սարգսյանն այդ գումարը կոնկրետ Արցախի բանակին է ուղղել։

«Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին»,- Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։

Նա հաստատել է նաև մամուլում տարածված մեկ այլ տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը քրեական գործի նախաքննության շրջանակում դիմել է համապատասխան մարմիններին` Ծաղկաձորում գտնվող իրեն պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու համար։

ԱԱԾ-ից Sputnik Արմենիային տրամադրած պաշտոնական տվյալներով`ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական միջոցների չարաշահումների ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քննված քրեական գործերով նախաքննության ընթացքում վերականգնվել է 22 052 635 406 ՀՀ դրամ: Վերականգնված գումարները փոխանցվել են ՀՀ պետական բյուջե:

Միաժամանակ ԱԱԾ-ն հայտնել է, որ 2018թ. մայիսի 10-ից մինչև 2019թ. փետրվարի 20-ը պետական միջոցների չարաշահումների ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված քրեական գործերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 32 023 492 827 ՀՀ դրամի չարաշահման դեպքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ