News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 27
USD
508.12
EUR
604.82
RUB
6.72
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մոտ երկու շաբաթ առաջ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ ցանկանում է հրաժարական ներկայացնել, սակայն վարչապետը նրան հորդորել է այդ քայլին չգնալ և գոնե երկու ամիս ևս պաշտոնավարել։ Այս մասին տեղեկացնում է 168.am-ը՝ հղում անելով իր խիստ հավաստի աղբյուրներին։

«Խնդիրը նրանում է, որ քաղաքապետի հրաժարականի դեպքում ավագանու մեծամասնությունն իր միջից պետք է ընտրի նոր քաղաքապետին։

Իհարկե, Հայկ Մարությանն իր կառավարման այս ընթացքում էլ չկարողացավ տիրապետել քաղաքային խնդիրներին, առհասարակ՝ ոլորտին, սակայն ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում քաղաքապետի այլ, գոնե քիչ թե շատ ճանաչված թեկնածու այս պահին չկա։ Իսկ վարչական շրջանների ղեկավարները չեն կարող առաջադրվել, քանի որ նրանք ավագանու անդամ չեն հանդիսանում, հայեցողական՝ քաղաքապետի նշանակմամբ են այդ պաշտոնները զբաղեցնում։

Մեր նույն աղբյուրների հավաստմամբ՝ Հ. Մարությանը չի կարողանում քաղաքային խնդիրները լուծել, օր օրի դրանք կուտակվում են, մարդկանց դժգոհություններն ավելանում են։ Քաղաքապետարանի նախկին փորձառու աշխատակիցներին աշխատանքից հեռացնելով՝ հայտնվել է նոր, ոչ պրոֆեսիոնալ կադրերի կողմից իրավիճակի մասին սխալ մատուցվող տեղեկատվության ազդեցության տակ»,– գրել է կայքը։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը կայքի հետ զրույցում հերքել է տեղեկությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել