News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինան իր ներկայացուցչին չի ուղարկի մասնակցելու «Եվրատեսիլ» երգի մրցույթին, որն այս տարի կկայանա Իսրայելում՝ հայտնում է «112 Ուկրաինա»-ն։

«Ազգային ընտրությամբ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար հաղթող է դարձել երգչուհի Maruv-ը, ում Հասարակական հեռարձակողը, ինչպես ամեն տարի, առաջարկել է Ուկրաինային ներկայացնելու պայմանագիր կնքել։ Սակայն նախնական պայմանավորվածություններից հետո Maruv-ը հրաժարվել է այն ստորագրել»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտնում են, որ կազմակերպիչները դիմել են երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնողներին, սակայն Freedom Jazz եւ Kazka խմբերը նույնպես հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ-2019»-ին։

Լրատվամիջոցը հայտնում է , որ ազգային ընտրությունը հասարակության ուշադրությունը գրավել է Ուկրաինայում երաժշտական ինդուստրիայի խնդիրներին՝ շոու-բիզնեսի հետ երգիչների կապին։ Հանրության մի մասի համար դա ընդունելի է, իսկ մյուս մասի համար՝ վրդովեցուցիչ։

Հիշեցնենք, որ ազգային ընտրությամբ «Եվրատեսիլ-2019»-ին մասնակցության համար ընտրվել է Աննա Կորսունը, ով հանդես է գալիս Maruv մականվամբ։ Սակայն նրան մեղադրել են այն բանում, որ նա հյուրախաղերի է գնում Ռուսաստան։ Հասարակական հեռարձակողը եւ երգչուհին փորձել են ընդհանուր հայտարարի գալ, սակայն չի ստացվել։ Արդյունքում Maruv-ը հրաժարվել է ներկայացնել Ուկրաինային Թել Ավիվում։ Նրանից հետո նման կերպ են վարվել նաեւ Freedom Jazz-ը, որն իր որոշումը հիմնավորել է զբաղվածությամբ, եւ Kazka-ն, որն ասել է, թե ոչ մի գնով չի մասնակցի «Եվրատեսիլին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ