News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր` փետրվարի 27-ին, ժամը 13.00-ից տեղի է ունեցել նիդերլանդահայերի՝ «Հանուն Արցախի Հանրապետությունում խաղաղության հաստատման» կարգախոսով բողոքի երթը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հոլանդահայ համագործակցող կազմակերպություններից (САО)։

Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները (САО) քայլերթ, ապա ցույց են կազմակերպել Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց՝ հիշատակելով 31 տարի առաջ՝ 1988 թվականի Սումգայիթի և Ադրբեջանի այլ քաղաքների անմեղ զոհերին:

Հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդացի քաղաքական գործիչներին ավելի ակտիվորեն ներգրավվել և աջակցել ԵՄ-ին, Մինսկի խմբի աշխատանքներին, նաև հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և բաց ռասիզմը Հայաստանի ու հայերի դեմ:

Հոլանդահայության ցույցը սկսվել է «Խաղաղության պալատին» հարող հրապարակից։ Քայլերթով և վանկարկումներով ցուցարարներն անցնելով Հաագայի փողոցներով հասել են Ադրբեջանի դեսպանություն, որտեղ ելույթներ ունեցան Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ: Ցուցարարները կրում էին պաստառներ, որտեղ զգաստության կոչեր էին ուղղված Ադրբեջանին` դադարեցնելու Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականությունը:

Ավելի ուշ Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների (САО) պատվիրակությունը նամակ է ներկայացրել Նիդերլանդների ԱԳ նախարարությանը`ուղղված նախարար Բլոկին` ուշադրություն դարձնելու Կովկասում դեռևս չլուծված հակամարտության հարցին ու Արցախի կարգավիճակին:

Հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդական քաղաքական գործիչներին այս հարցում Եվրամիության և Մինսկի խմբի շրջանակներում ավելի ակտիվ լինել, խնդրել են հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և բաց ռասիզմը Հայաստանի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ