News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր ընթացող նիստում քննարկվում է ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը նշեց, որ այսօր նկատվում են որոշ խմբեր, որոնք համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը փորձում են ծառայեցնել իրենց շահերին. «Ցավոք, արդեն երեւում են առաջին նշանները, որ տարբեր շահեր հետապնդող խմբեր փորձում են եւ փորձելու են օգտագործել համալսարանի շուրջ եղած իրավիճակը, համալսարանի շահերի հետ ոչ մի աղերս չունեցող նպատակների համար»:

Մուրադյանի ելույթի ավարտին ամբիոնին մոտեցավ ի պաշտպանություն Արամ Սիմոնյանի ակցիաներ կազմակերպող Նարեկ Մալյանը եւ մետաղադրամներ լցրեց հոգաբարձուների նիստը վարողների սեղանին. «Սա կփոխանցեք Աննա Հակոբյանի հիմնադրին, հանկարծ ձեզ չպահեք», - ասաց նա:

Նիստը նախագահողն էլ խնդրեց անվտանգության աշխատողներին պահել նիստի անվտանգության կանոնները: Նիստը շարունակվում է: Այս պահին խորհրդի անդամները ելույթներ են ունենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ