News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ընդդեմ հասարակական ու ժամանցի վայրերում նարգիլեի կիրառումը սահմանափակող նախագծի՝ կառավարության շենքի առջեւ այսօր՝ փետրվարի 28-ին, բողոքի ակցիա են անցկացրել նարգիլե պատրաստողներն ու մատուցողները։

Բողոքի ակցիայի մասնակիներից Ժորա Փանոսյանը հայտնեց, որ հանդիպել են Առողջապահության ինստիտուտի եւ Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ, առաջարկել են փոփոխություններ մտցնել նախագծում, մասնավորապես՝ չնույնականացնել ծխախոտն ու նարգիլեն: Ցուցարարներն առաջարկել  են նարգիլե մատուցել միայն 18 տարին լրացած անձանց, այդ տարիքից ցածր անձանց թույլ չտալով մուտք գործել տվյալ ժամանցի վայր, իսկ աշխատակիները պետք  է համաձայնագիր ստորագրեն, որով կհաստատեն իրենց համաձայնությունը եւ գիտակցումը աշխատել մի վայրում, որտեղ կարող է իրենց առողջությանը որեւէ վնաս հասցվել:

Առողջապահության ինստիտուտի եւ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, Փանոսյանի խոսքով, նշել են, որ քննարկելի է առաջարկը, սակայն առանց քննարկման եւ առանց նախագծի մեջ փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ ներկայացվել է կառավարությանը: Ցուցարարները մտավախություն ունեն, որ նախագիծը կարող է հավանության արժանանալ եւ ուղարկվել Ազգային ժողով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ