News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.9
EUR
527.39
RUB
7.13
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի այսօր՝ փետրվարի 28-ի նիստը, ըստ էության, տապալվեց, քանի որ հոգաբարձուների խորհրդի անդամները չհաստատեցին նիստի օրակարգը։

Քվեարկության 14 դեմ, 13 կողմ արդյունքներով ԵՊՀ հոգաբարձունների խորհրդի նիստի օրակարգը չհաստատվեց։ Հաստատվելու համար անհրաժեշտ էր 16 ձայն։ Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 32 անդամից, որից կեսին նշանակում է կառավարությունը: 

ԵՊՀ հոգաբարձունների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտարարեց՝ նիստը հետաձգվում է։

ԵՊՀ նախկին դասախոս, ԿԳ նախկին փոխնախարար, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, իրենից ավելի ոչ մեկ չի կարող շահագրգռված լինել բուհերի՝ ինքնավարություն ունենալու հարցով. «Կարծում եմ, հարցի անհարկի քաղաքականացում տեղի ունեցավ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ համալսարանի մոտ օրեր շարունակ իրականացվող ակցիաները ի շահ ռեկտորի չէին, առաջին հերթին վնասում էին համալսարանի ռեկտորի ու բուհի հեղինակությանը։

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էլ նշեց, որ ճիշտ չէ կիսատ թողնել սկսածը. «Քանի սկսել ենք շիտակ խոսել, խոսենք։ Եվ շատ բան կբացվի։ Մենք չենք կարող հապաղել։ Այս պահին այստեղ ընդհատել ու տուն գնալ, ճիշտ չէ»:

Իր հերթին, հոգաբարձուների խորհրդի անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գ. Հաջյանը կոչ արեց թողնել ջայլամի քաղաքականությունը, հստակ ասել, Արամ Սիմոնյանին ի՞նչ մեղքի համար են ուզում հեռացնել։ Մեկ այլ անդամ էլ՝ Դ. Ափոյանը, հայտարարեց. «Քննարկեցինք, քվեարկեցինք։ Հիմա ինչի՞ երկրորդ, երրորդ, տասներորդ անգամ քվեարկենք։ Մինչեւ ձեր ուզածը ստացվի՞։ Ես դեմ է անձի վրա կենտրոնանալուն»։

Առաջարկ եղավ օրակարգում ընդգրկել ոչ միայն ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը, այլ ընդհանրապես բուհում ստեղծված իրավիճակը:

Այս առաջարկությունը դրվեց քվեարկության՝ 12 կողմ, 13 դեմ արդյունքով նիստը հայտարարեց ավարտված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ