News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ԱԱԾ–ին կոչ է անում ՊՎԾ պաշտոնյաների կողմից չարաշահումների գործով այս փուլում պահել նախաքննական գաղտնիքը։

«Էս պարագայում ԱԱԾ-ի իմ գործընկերներին ես արդեն վերեւը կոչ եմ արել, մի անգամ էլ կոչ եմ անում, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը եւ որեւիցե մուտիլովկաների դեմքով հայտնի մարդկանց ձեռքում չպետք ա հայտնվեն նման ինֆորմացիաներ»,– այսօր՝ փետրվարի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սանասարյանը։

Անդրադառնալով գործի առնչությամբ ՊՎԾ լռությանը՝ Սանասարյանն ասաց, որ իրենց լրատվական ծառայությունը չի կարող ԱԱԾ լրատվական ծառայության դերը կատարել. «Այսինքն եթե գործ կա, ապա պետք է այդ գործի մասին ԱԱԾ լրատվականը տեղեկացնի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գնումների գործընթացում հայտնաբերված չարաշահումների գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին և բժշկական հաստատությունների համար հայտարարված հեմոդիալիզի սարքերի գնման մրցույթում հայտ ներկայացրած և հաղթած «Զորաշեն» ՍՊԸ ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանին։ Երեքի նկատմամբ էլ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը։

ՊՎԾ պաշտոնյաները սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ. ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնում

Տպել
Ամենաշատ