News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը այսօր՝ փետրվարի 28-ին, կրկին կառավարության շենքի դիմաց էին։ Նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։

Մահացած զինծառայողների մայրերը  մտահոգություն են հայտնում, որ չնայած ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ առաջիկայում կվերանայվի հինգ աղմկահարույց քրեական գործեր՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով, սակայն երկար տարիներ անց գործերն արդար քննել քննիչներն այլեւս չեն կարողանալու։  

Բանակում խաղաղ պայմաններում մահացած Վալերիկ Մուրադյանի մորը՝ Նանա Մուրադյանին Քննչական կոմիտեում քննիչն ասել է, որ 9 տարի հետո գործը բացահայտելը դժվար է, քանի որ ապացույցները ոչնչացված են. «Քննչական կոմիտեում քննիչը ասում է՝ 9 տարի անցել է, ի սկզբանե հետքերը կորցվել են, իրեղեն ապացույցները ոչնչացվել են, գործը շիլաշփոթ է դարձվել։ 9 տարի հետո ես այս գործը ո՞նց քննեմ»։

Նանա Մուրադյանը պնդում է՝ գործի առաջին քննիչ Ապրեսյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկեն գործը կոծկելու համար։

Մահացած զինծառայողների մայրերի հետ հանդիպեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, խոստացավ հարցով զբաղվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ