News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ ռուսական ռազմական բազայի ներկայության դեմ իրականացվող ակցիաները Հայաստանում լայն հանրային աջակցություն չունեն: Փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց  «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, ռուսական ռազմական ուժերի մասնակցությամբ  յուրաքանչյուր կենցաղային գործ ակտիվորեն քաղաքականացվել է եւ լրատվական հարձակումների համար առիթ դարձել: «Այնուամենայնիվ, այս կերպ առաջացող բացասական տեղեկատվական ֆոնը կարող է ի վերջո տապալել ռուս-հայկական հարաբերությունների դեռ ամուր հիմքերը, որոնք բացառապես փոխշահավետ բնույթ են կրում», - նշեց փորձագետը:

Ղուկասյանը ներկայացրեց նաեւ «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետների սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք իրականացվել են Երեւանում եւ Գյումրիում՝ 1200 հարցվածների շրջանում:

Հարցին, թե ինչպես Հայաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը, հարցվածների 61 տոկոսը պատասխանել է, որ Ռուսաստանը Երեւանի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցն է եւ պետք է շարունակի մնալ:

13 տոկոսը կարծում է, որ Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովվի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության կողմից, իսկ հարցվածների 26 տոկոսը նշել է, որ միայն Հայաստանը կարող է պաշտպանել ինքն իրեն:

Իր հերթին «Ժողովրդի ձայնը»  ակումբի մեկ այլ փորձագետ՝ Ծովինար Կոստանյանը նշեց, որ հարցվածներին  նաեւ հարցրել են, թե ինչ դեր է խաղում Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայությունը:

Հարցվածների 65 տոկոսը նշել է, որ բազան ապահովում է Հայաստանի անվտանգությունը եւ ապահովում է տարածաշրջանի կայունությունը, 9 տոկոսը նշել է, որ բազան բացասաբար է անդրադառնում Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային շահերին, իսկ 26 տոկոսը կարծում է, որ այն որեւէ դեր չի կատարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ