News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան Թեհրանում հանդիպեց հայ համայնքի հետ։ Արցախի հարցով նշեց, որ բանակցային գործընթացում Ստեփանակերտի սուբյեկտության բարձրացումը իրենց առաջնային խնդիրներից մեկն է: Մինչ այդ՝ կհանդիպի Ալիեւի հետ, բայց առանց օրակարգի։ Հարց ու պատասխանն ընդմիջվեց սելֆիներով։

ԱԱԾ-ն այսօր նոր մանրամասներ է հայտնել պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալությունից։ Նրանք ապօրինի միջամտել են բժշկական սարքավորումների գնման մրցույթին, որպեսզի ապահովեն իրենց նախընտրած կազմակերպության հաղթանակը։ Ընդ որում, ընդդիմանալու դեպքում սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, որ իրեն էլ են մեղադրանք առաջադրել, չնայած որ, ասաց, ոմանք իր մահախոսականն էին կարդում։ Ձերբակալված Սամվել Ադյանը եւ Գեւորգ Խաչատրյան մասին էլ ասաց ծառայության լավագույն աշխատակիցներից են, եւ նրանց  մեղքը դեռ պետք է ապացուցվի։

Այսօր, ԵՊՀ-ի հոգաբարձումների խորհուրդը նիստ էր հրավիրել ռեկտորին անվստահություն հայտնելու հարցով։ Ի պաշտպանություն Սիմոնյանի ակցիաներ անող Նարեկ Մալյանը մետաղադրամներով տուփը դատարկեց նիստը վարողների սեղանին, որպեսզի, ասաց, փոխանցեն Աննա Հակոբյանի հիմնադրամին։

14 դեմ, 13 կողմ քվեարկությամբ ԵՊՀ հոգաբարձունների խորհրդի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Փաստացի խորհուրդը պահեց ռեկտորին՝ դեմ գնալով կրթության նախարարին, որը չէր պատկերացնում համալսարանի 100-ամյակը Սիմոնյանի ներկայությամբ։ Հետաձգված նիստից հետո ռեկտորը կրկնեց իր դիրքորոշումը՝ ինքնակամ հրաժարական չի տա, եւ խնդիրը քաղաքական է, քանի որ ինքը հանրապատական է, եւ նաեւ այդ պատճառով են ուզում ազատվել իրենից։

«Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Այս մասին գրում է մամուլը, սակայն Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է հաստատաել կամ հերքել լուրը։ «Չենք մեկնաբանում»,-NEWS.am-ին ասացին ՀՔԾ-ից։ Հիշեցնենք՝ նույն գործով եւ նույն կարգավիճակով հարցաքննվել են նաեւ Հայաստանի առաջին եւ երրորդ նախագահները։

«Իմ քայլը» խմբակցությունը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին կանչել էր խորհրդարան հանցավորության աճի համար բացատրություն տալու։ Նույն հարցը լրագրողները տվեցին, Օսիպյանը մի քանի գործոն թվարկեց, ասաց՝ հեղափոխությունից հետո մարդիկ ավելի զգայուն են դարձել, մի փոքր բան է պատահում, դիմում են ոստիկանություն։ Օսիպյանը նաեւ անդրադարձավ խոսակցություններին, թե հենց ինքն է այն պաշտոնյան, որին զանգահարել էր Սաշիկ Սարգսյանի որդի Նարեկը եւ հայհոյել։

Արվեստի գործիչներին խիստ անհանգստացրած տեղեկանքը, որով առաջարկվում է լուծարել, վերակազմավորել մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ները, ստորագրվել եւ կառավարություն է ուղարկվել։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։ Ընդ որում՝ տեղեկանքը ներկայացվել է անփոփոխ՝ այն տարբերակով, որ հայտնի էր դարձել մամուլին։ Դրանով առաջարկվում է լուծարել կամ վերակազմավորել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը, կամերային թատրոնը, կամերային երաժշտական թատրոնը, Կոմիտասի անվան քառյակը եւ եւս 16 կազմակերպություն։

Գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի տունը թալանողներին գտել են։ Ոստիկանները բերման են ենթարկել 47-ամյա Գագիկին, բացի նրանից՝ կասկածվում են եւս երեք հոգի։ Գագիկը նախկինում դատապարտված է եղել մի շարք հոդվածներով։ Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Կարեն Գրիգորյանի տնից տարել էին թանկարժեք իրեր, նաեւ տանտիրոջ «վինչեստեր» հրացանն ու հագուստը։

Առողջապահության նախարարությունը Ծխախոտի եւ ծխախոտանման արտադրանքի կանխարգելման դեմ օրինագիծ է ներկայացրել կառավարություն, նարգիլեի բիզնեսով զբաղվողներն էլ բողոքի ակցիա են արել՝ պահանջելով մերժել օրինագիծը, որվհետեւ, ինչպես պաստառներին են գրել, չեն ուզում արտագաղթել, եւ նարգիլեն էլ ծխախոտ չէ։

Դոլարը շարունակում է թանկանալ, փոխարժեքն այսօր կազմել է 489 դրամ, եվրոն 557 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 651, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 44 դրամ:

Հայաստանի որոշ մարզերում, նաեւ Արցախում մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյուն, հովիտներում՝ թաց ձյուն։ Ցերեկն ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +6+8։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ