News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյում հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել երկկողմ հարաբերությունների քննարկումը, հայտնում են հյուսիսկորեական լրատվամիջոցները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնում է, որ Կիմ Չեն Ընն ու Թրամփը երկրորդ գագաթնաժողովը «լավ հնարավորություն» են անվանել՝ փոխվստահությունը խորացնելու եւ հարաբերությունները բարելավելու համար: Նրանք խոստացել են մեկ անգամ էլ հանդիպել՝ արդյունավետ երկխոսությունը շարունակելու համար:

ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը փետրվարի 27-28-ը Հանոյում երկրորդ գագաթնաժողովն են անցկացրել, որն ավարտվել է առանց որեւէ փաստաթուղթ ստորագրելու: Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ տարաձայնությունները չեն վերաբերել պատժամիջոցները հանելուն, Փհենյանը զիջման չի գնացել «այլ ոլորտում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ