News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

Այցի ընթացքում տեղի է ունեցել ընդլայնված նիստ՝ Արցախի Հանրապետության Ոստիկանապետի, ՊԲ հրամանատարի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի, Ռազմական ոստիկանության պետի մասնակցությամբ:

Ամփոփվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ եւ երրորդ կայազորային քննչական բաժնի կատարած աշխատանքները:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպման ընթացքում ծանոթացել է կայազորային քննչական բաժինների կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին: Հայկ Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել նախաքննության ժամկետների եւ որակի բարձրացման վերաբերյալ:

Նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն Արցախի Հանրապետության գործընկերների հետ քննարկել է նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ մի շարք հարցերի վերաբերյալ հետագա քննարկումը կազմակերպելու եւ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:

Դիմելով Արցախի Հանրապետությունում իրենց ծառայությունն անցկացնող քննիչներին՝ ՔԿ նախագահը շեշտել է, որ նրանց խնդիրներն իր անմիջական ուշադրության կենտրոնում են. «Առաջինը փորձում ենք ձեր խնդիրներին լուծում տալ: Արցախում քննիչի ծառայությունը բարդ, բայց շատ պատվաբեր աշխատանք է: Ձեր աշխատանքային առանձնահատկություններով է պայմանավորված, որ եւ՛ դրամական, եւ՛ այլ խրախուսումների ժամանակ առաջին տեղում եք: Իհարկե սա չի նշանակում, որ այդ պատճառների ստվերում պետք է թերանալ եւ բավարարվել ձեռք բերածով»,- նշել է ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանն ընդգծել է, որ Արցախում աշխատող քննիչի հաջողության գրավականներից մեկը զինվորի հոգեբանությամբ օժտված լինելն է .«Ձեր աշխատանքի բարդությունն ու ծավալները հասկանալով՝ բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ ծառայությունը: Ծանր գործերի քննությունը ձեզ օգնելու է բոլորից լավ տիրապետել քրեական իրավունքին, կրիմինալիստիկային, ինչպես նաեւ օգնելու է հասկանալ զինվորի հոգաբանությունը, ի վերջո Արցախում աշխատող քննիչը պետք է օժտված լինի զինվորի հոգեբանական հատկանիշներով, հակառակ դեպքում նրա մոտ ոչինչ չի ստացվի»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կայազորային քննչական բաժինների շենքային պայմանների եւ նյութատեխնիկական խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր: ՔԿ ղեկավարությունը փորձելու է սեղմ ժամկետներում կարգավորել առկա խնդիրները:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը հանդիպման ավարտին հանդես եկավ ելույթով, որում դրական գնահատեց կայազորային քննչական բաժինների գործունեությունը: Նա հորդորեց կատարելագործել աշխատանքը եւ գրանցել նոր հաջողություններ:

Հանդիպման ավարտին կայազորային քննչական բաժինների մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին մեդալներով եւ Քննչական կոմիտեի նախագահի անվանական հուշանվերներով:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանի հետ: Կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների միջեւ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ