News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մարտի մեկի իրադարձությունները ցավ են բոլորիս համար։ Այս մասին այսօր՝ մարտի 1–ին, Մյասնիկյանի արձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ցավ է բոլորիս համար, որ ժողովրդի հեղափոխության, դժգոհության համար այսպիսի դժբախտություն կատարվեց, դա ցավ է ամբողջ հայ ժողովրդի համար, այսօր բոլորը հիշատակում են այդ օրը, գալիս են ցավակցում, որ նման բաներ երբեք ու երբեք չլինեն»,–ասաց նա։

Հարցին, արդյոք իրեն բավարարու՞մ են Մարտի մեկի բացահայտման ուղղությամբ տարվող իրավական գործընթացները, Ծառուկյանն ասաց.

«Դուք գիտեք, որ ամեն ինչ կատարվում է, բոլորը քննվում է, շուտով կբացահայտվի և իրավապահ մարմինները լիարժեք կներկայացնեն հանրության համար իրական եղելությունը։ Մինչ այդ որևէ մեկը կարծիք կազմելու, միտք ասելու իրավունք չունի, քանի որ միայն իրավապահ մարմինները կարող են լիարժեք դա ասել, գործը կներկայացնեն հանրությանը և  բոլորի համար պարզ կլինի»։

ԲՀԿ ղեկավարը, սակայն, վրդովվեց Մարտի մեկի գործով, որպես վկա հարցաքննվելու վերաբերյալ լրագրողի հարցից։

«Ի՞նչ վկա, դու անհարմար չե՞ս զգում, ինչքա՞ն կարելի ա ձեզ բացատրել՝ ասել, որ Ծառուկյանը կապ չի ունեցել և չի կարա ունենա կամ դուք դնում եք ձեզ չհասկացողի տեղ... Հարյուր  անգամ բացատրում՝ ասում են, դուք ֆռում՝ նորից հարց եք տալիս, ես ձեր փոխարեն ամաչում եմ, ինչի՞ համար ինձ հարցաքննեն, ուրեմն սաղ բանակը, НВД–ն էնտեղ կանգնած, դնեն՝  Ծառուկյանին հարցաքննե՞ն։ Մարդ մի քիչ պետք է ուղեղ ունենա, որ իմանա ինչ հարց տա, 100 անգամ հարցը տալիս եք, ուզում ես ցույց տաս, որ այդ հարցը Ծառուկյանին տվե՞լ ես, քո ուզածը ո՞րն ա աղջիկ ջան, պատրաստված, գրած եկել ես։ Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա, բայց էս շանտաժները չի կարա Ծառուկյանի վրա ազդի, որովհետև դուք պատրաստված եկել եք, ուզում եք մի հատ ստորակետ գտնեք»,–ասաց նա։

 Լրագրողները Ծառուկյանին հիշեցրեցին, որ  2008–ին «ԲՀԿ»–ն կոալիցիայի մեջ է եղել իշխանության հետ։

Հարցին՝ արդյոք կուսակցությունը պատասխանատվություն զգու՞մ է այդ օրվա համար,  Ծառուկյանը պատասխանեց։

«Մեր ձեռքը ի՞նչ կար, որ մենք պատասխանատվություն զգանք»։

Այնուհետև Ծառուկյանը լրագրողներին մեղադրեց անտեղյակության մեջ՝ չցանկանալով պատասխանել մյուս հարցերին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարին կնշանավորվի քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան՝ բոլորին մարտի 1-ին՝ ժամը 18:30-ին հրավիրելով Ազատության հրապարակ:

Նշենք, որ ԲՀԿ-ն այսօր առանձին երթով մասնակցեց Մարտի 1-ի հիշատակի միջոցառումներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ