News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ին Ստամբուլում հայազգի լենգենդար լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանում բացվել է լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված են Գյուլերի աշխատանքները, որը 60 տարի առաջ պատահաբար հայտնաբերել էր անտիկ քաղաք Ափրոդիսիասը, որը գտնվում է թուրքական Այդըն նահանգում: Հանձնարարությունից վերադարձող Գյուլերը եւ նրա վարորդը ճանապարհին մոլորվել են եւ հայտնվել գյուղում, որի բնակիկչներն առօրյա կյանքում օգտագործում էին հնագույն քարեր եւ սյուներ, հայտնում է «Անադոլուն»:

2017 թվականին Ափրոդիսիաս քաղաքը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

Ցուցահանդեսը, որում ներկայացված են հնագույն քաղաքի եւ նրա շրջակայքի լուսանկարները, բաց կլինի մինչեւ սեպտեմբեր:

Հիշեցնենք, որ Գյուլերը 90 տարեկանում մահացել է անցյալ տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ