News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօր մարտի 1-ին՝ 2008-ի ողբերգական դեպքերի 11-րդ տարելիցին, վարչապետ Փաշինյանը հանդես եկավ տեսաուղերձով, հայտարարեց, որ չափազանց կարեւոր է համարում մարտի 1-ի քաղաքական գնահատականը։ Ըստ նրա՝ այդ դեպքերի թիրախում ոչ թե անձնավորված մեկն էր, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ բոլորը։

Երեկոյան Ազատության հրապարակից երթ սկսվեց՝ ի հիշատակ զոհերի։ Երթը գլխավորում էր Փաշինյանը, նրա հետ էին կինը, դուստրերը, կառավարության անդամներ, պատգամավորներ։ Նրանք քայլեցին մինչեւ Մյասնիկյանի արձան։

Մինչ հրապարակում հավաքվում էին երթի մասնակիցները, հարթակում հայտնվեց Անի Զախարյանը՝ «Քայլ արա, դատիր Լևոնին» պաստառով։ Մարդիկ սուլեցին, պահանջեցին, որ հեռանա․ մեկը խլեց պաստառը, մյուսը թեւից քաշեց, բայց Անին չէր հանձնվում։

Փաշինյանի երթին չէին մասնակցում «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, նրանք սուրբ Սարգիս եկեղեցում էին՝ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը։ Մարտի 1-ի գործի վերաբերյալ Մարուքյանն ասաց շատ քիչ բան է հայտնի․ ովքե՞ր են սպանել 10 մարդու, դեռ պատասխան չկա։ Եկեղեցուց Մարուքյանի թիմը առանձին երթով գնաց նույն ուղղութամբ՝ դեպի Մյասնիկյանի արձան ։

Գագիկ Ծառուկյանը եւս իր կուսակիցների հետ առանձին երթով մասնակցեց հիշատակի միջոցառումներին։ Նրան որպես վկա մարտի 1-ի գործով չեն կանչել, չեն հարցաքննել, որովհետեւ ասաց՝ ինքը բյուրեղ մարդ է։

Շարմազանովն էլ հիշել էր Փաշինյանի էքսկուրսը դեպի 374 թիվ, երբ սպանվեց Պապ թագավորը։ Պապ եւ Նիկոլ զուգահեռը զարմացրել է նրան, Շարմազանովը նրանց չի նմանեցնում եւ առհասարակ կողմնակից է վերադառնալու Հայկի ժամանակներին, եւ ոչ թե Պապի։ 

Հադրութի հարավում Արաքսի հովտում նախատեսվում է կառուցել Արաքսավան կոչվող բնակավայր, որը կլինի ժամանակակից գյուղաքաղաք՝ ապահովված կեցության եւ աշխատանքի պայմաններով։ Արաքսավանում կկառուցվի 150 առանձնատուն, յուրաքանչյուր տուն կունենա երեք սենյակ՝ կից 1200 քմ տնամերձ հողամաս։ Այս նախագիծը ներկայացվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին, քննարկանը մասնակցում էր նաեւ  Հայաստանի ԱԱԾ տնօրենը։ Վանեցյանը այս ծրագիրը համարեց հող չհանձնելու ուղերձ աշխարհին։

Վարչապետն այսօր փոքրիկ հյուր ուներ․ նրա աշխատասենյակում վազվզում էր 4-ամյա Մարին։ Աղջիկն ինքն էր ցանկացել հյուր գնալ Փաշինյանին եւ լուսանկարվել նրա հետ: Փաշինյանն էլ չէր մերժել Մարիին։

Պակիստանը հույս ունի, որ կհաջողվի խուսափել Հնդկաստանի հետ մեծ պատերազմից, հակառակ դեպքում այն կհանգեցնի «երկկողմանի ինքնաոչնչացման»․ ասել է իսլամական պետության ԱԳՆ ղեկավարը։ Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունները կտրուկ սրվել են փետրվարի 14-ից հետո, երբ մահապարտը պայթեցրեց հնդկական ոստիկանության շարասյունը։ Գրոհի պատասխանատվությունը ստանձնել է «Ջաիշ- է- Մուհամադ» խմբավորումը։ Ի պատասխան՝ Հնդկաստանի ռամզաօդային ուժերը վերջին 48 տարում առաջին անգամ ավիահարվածներ հասցրին Քաշմիրի պակիստանյան հատվածին, որոնց թիրախը «Ջաիշ-է-Մուհամեդ» խմբավորման ճամբարն էր: Պակիստանն էլ հնդկական երկու կործանիչ խոցեց։ Այժմ տարածաշրջանը կրկին հայտնվել է ռազմական հակամարտության եզրին։ 

Դոլարի փոխարժեքն այսօր հատեց 490-ի սահմանը, եվրոն 556 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 648, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 44 դրամ:

Շաբաթ օրը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +8+10։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ