News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պարկամկանը խժռող թռչնակեր սարդին առաջին անգամ տեսանկարահանել են: Այս մասին հայտնում է National Geographic պարբերականը:

Միչիգանի համալսարանից կենսաբանները թռչնակերին նկատել են Պերուի ջունգլիներում, երբ այն արդեն բռնել էր որսը: Պարկամուկը մոտ 30 վայրկյան թույլ դիմադրում էր, որից հետո դադարել է կյանքի նշաններ ցույց տալ: Ականատեսների խոսքով՝ սարդը ափսեի մեծության էր (մոտ 30 սանտիմետր):

Բացի պարկամկան վրա հարձակումից, հետազոտողները վավերացրել են ավելի քան տասնյակ դեպքեր, երբ ողնաշարավոր կենդանիները դարձել են անողնաշարավորների որս: Մասնավորապես՝ նրանց հաջողվել է լուսանկարել եւ տեսանկարահանել մողեսներ, օձեր եւ երկկենցաղների թրթուրներ ուտող անողնաշարավորների:

Թռչնակեր սարդերը սնվում են գերազանցապես միջատներով եւ ավելի մանր սարդերով: Դրանից բացի, նրանք հաճախ մանր կրծողների, թռչունների եւ ձկների որս են անում: Ի տարբերություն սարդերի այլ տեսակների՝ թռչնակերները սարդոստայն չեն հյուսում, այլ որսին դարանակալում են: Մեծահասակ առանձնյակների չափերը, ոտքերը հաշվի առնելով, կարող է անցնել 27 սանտիմետրից: Չնայած թռչնակերները թունավոր են, նրանց թույնը մարդու համար վտանգավոր չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ