Ձկան հազվագյուտ տեսակ Հուդվինքեր արեւային ձուկը հայտնաբերվել է Կալիֆոռնիայի ափին Սանտա Բարբարայում, հայտնում է BBC News-ը:
Այս գտածոն ամենից շատ ցնցել է գիտնականներին: Ձկան երկարությունը կազմում է 2 մետրից ավելի:
Վիթխարի ձկան լուսանկարները համացանցը հեղեղել են:
Նշվում է, որ Հուդվինքեր արեւային ձուկը բնակվում է Հարավային կիսագնդում, հայտնաբերվել է 2014 թվականին եւ առաջին անգամ է հայտնվել հայրենի ափերից այդքան հեռու: