News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռազմական աղբյուրը հայտնել է, որ կիրակի՝ մարտի 3-ին, ժամը 01.30-ին Համա նահանգի հյուսիսում՝ դեպի Ալ-Մասասնա տանող հատվածում, զինված խոշոր ահաբեկչական խմբավորումները, օգտվելով եղանակային վատ պայմաններից, հարձակվել են մի շարք ռազմական տարածքների վրա՝ տարատեսակ զենք կիրառելով Ալ-Մադաջեն, Զոր Ալ-Հեյսա եւ Հիրբեթ-Մաարին բնակավայրերում բանակի դիրքերի ուղղությամբ կրակ արձակելով, հաղորդում է ՍԱՆԱ-ն:

Զինվորականները քաջաբար հակահարված են տվել հարձակմանը՝ ահաբեկիչներին հասցնելով մեծ մարդկային եւ տեխնիկական կորուստներ: Սպանվածներից մի քանիսին ահաբեկիչներն իրենց հետ են տարել նահանջելու ընթաքում, մյուսների դիերը մնացել են մարտի դաշտում:

Զինծառայողների շրջանում եւս կան զոհեր ու վիրավորներ:

ՍԱՀ-ի Բանակի եւ Զինված ուժերի գերագույն հրամանատարությունը նախազգուշացնում է, որ մի շարք շրջաններում մարտական պատրաստվածության նվազումը չի նշանակում, որ ահաբեկիչները ռազմական դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի վրա կրկին հարձակվելու փորձ չեն կատարի:

Հրամանատարությունը հավաստիացնում է, որ Սիրիայի բանակը պատրաստ է շարունակել պայքարն ահաբեկիչների դեմ մինչեւ լիարժեք հաղթականը:

Համա նահանգի հյուսիսում՝ Ալ-Համրա, Բաբ աթ-Թաքա, Քալաաթ-Ալ-Մուդիկ եւ Աթ-Թվեյն բնակավայրերում, բանակային ստորաբաժանումները հասցրել են լայնածավալ հրետանային եւ հրթիռային հարվածներ ահաբեկիչների շտաբերի ուղղությամբ:

Ռազմական աղբյուրը հայտնել է, որ ժամը 16:30-ին ահաբեկիչների խումբը հարձակում է գործել Սիրիայի բանակի դիրքերի վրա, որոնք տեղակայված էին Ջեբալ Ալ-Քալա շրջանում՝ Լաթաքիա նահանգի հյուսիսում: Ահաբեկիչները կիրառում էին խոշոր տրամաչափի գնդացիրներ, ինչպես նաեւ ականանետեր եւ հրթիռներ: Սիրիական բանակի զինվորների  զգոնությունը մեծ դեր է ունեցել տվյալ հարձակմանը հակահարված հասցնելու գործում: Թշնամին մեծ կորուստներ է կրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ