News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արաբական երկրների փորձերը՝ վերակագնել հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ այն բանից հետո, երբ նա դարձել է քաղաքացիական պատերազմում հաղթող, հանդիպում են  ԱՄՆ-ի դիմակայությանը, որը դիմում է անեւ պատժամիջոցների սպառնալիքին: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին:

Հրատարակությունը գրում է, որ ամեն ինչ սկսվել էր ԱՄԷ-ի՝  2018 թվականի դեկտեմբերի 27-ին Դամասկոսում իր դեսպամատան բացման մասին որոշումից, որը Սիրիայում հակամարտության մեկնարկից հետո դադարեցրել էր գործունեությունը: Դրանից հետո մյուս արաբական երկրները եւս ձգտում էին կարգավորել հարաբերությունները նախագահ Ասադի հետ:

Պատճառն ըստ հրատարակության այն է, որ նրանք, ովքեր ի սկզբանե աջակցել էին Ասադաի ներքաղաքական հակառակորդներին, այժմ բախվում են մի իրականության հետ, ըստ որի տեսանելի ապագայում նա ամենայն հավանականությամբ կմնա իշխանության:

Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվորեն փորձում է մտքափոխել արաբական աշխարհի իր դաշնակիցներին՝  Սիրիայի հետ մտերմանալու փորձից: Մասնավորապես, գործի է դրվում պատժամիջոցների սպառնալիքը, գրում է թերթը:

Հրապարակման համաձայն, Ռուսաստանն իր հերթին  հակադիր  ջանքեր է գործադրում՝ արաբական աշխարհում իր գործընկերներին կոչ անելով սկսել Դամասկոսի հետ դիվանագիտական կամուրջներ կառուցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ