News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է V12 շարժիչով նոր Mercedes-AMG S-Class մեքենան։ S 65 հատուկ թողարկումը՝ Final Edition անունով, ստացել է ստանդարտ սարքավորումների ընդլայնված ցուցակ եւ սահմանափակ քանակություն՝ 130 նմուշ, տեղեկացնում է Motor-ը։

Mercedes-AMG S 65 Final Edition սեդանը առաջարկվում է բացառիկ Obsidian Black սեւ գույնով՝ դեկորի համակցությամբ, եւ «անփայլ բրոնզ» գույնի 20 դյույմանոց անիվներով։ Հատուկ թղարկման կերպարը համալրվում է AMG խորհրդանշանով՝ հետեւամասում, եւ գազի արտանետման խողովակների սեւ վերադիրներով։

S 65 Final Edition-ի սրահը սեւ կաշվից է՝ կոնտրաստային կարով, դեկորի տարրերը կատարված են ածխապլաստիկից՝ պղնձագույն նուրբ թելերով։ Կենտրոնական մասում տեղադրված է ցուցանակ՝ ավտոմեքենայի սերիայի եւ համարանիշի նշմամբ։

Mercedes-AMG S 65 Final Edition-ը ունի նաեւ փոփոխվող թափանցիկության աստիճան եւ ինֆրակարմիր ճառագայթում արտացոլող Magic Sky Control պանորամային տանիք, հետեւի անհատական նստելատեղերին տեղադրված են բաժակակալներ՝ ջերմաստիճանի ցուցիչով, ինչպես նաեւ մեքենայի ծածկոց՝ AMG S 65 Final Edition մակագրությամբ։

Սեդանի թափքում տեղադրված է 6,0 լիտրանոց V12 շարժիչ՝ երկու տուրբոտաքացուցիչով։ Շարժիչի հզորությունը կազմում է 630 ձիաուժ։ Տեղից պոկումը մինչեւ 100 մետր՝ 4,3 վայրկյան։ Առավելագույն արագությունը՝ 300 կիլոմետր ժամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ