News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կվավերացվի խորհրդարանի առաջիկա նիստերի  ժամանակ: Մարտի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը նկատեց, որ սա կլինի Հայաստանի եւ Իրանի միջեւ առաջին առեւտրային համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո: «Սա մեզ հնարավորություն կտա նվազագույն սահմանափակումներով եւ դժվարություններով իրանական շուկա արտահանել այն ամենը, ինչ արտադրված է Հայաստանում: Սա նաեւ հիանալի հնարավորություն է մեր առեւտուրն ընդլայնելու համար», - ընդգծեց խաչատրյանը:

Նախարարը, ճիշտ է նկատեց, որ մաքսատուրքերը ոչ բոլոր դեպքերում կչեղարկվեն եւ հենց այդ պատճառով տվյալ համաձայնագիրը համարվում է անցումային: Հարցին՝ չեն խանգարի արդյոք Իրանի դեմ պատժամիջոցները տվյալ համաձայնագրի լիարժեք իրականացմանը՝ նախարարը նշեց, որ պատժամիջոցները, իհարկե, իրենց բացասական ազդեցությունը կունենան, սակայն նա հիշեցրեց, որ դրանք ժամանակավոր են, իսկ համաձայնագիրը երկարաժամկետ բնույթ ունի:

Խաչատրյանը հավելեց, որ ԵՏՄ երկրներից համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում
Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք...
Նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար…
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի…
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Ամենաշատ